Ամուսինս մա հա ցել մի քանի տարի առաջ։ Ես մենակ եմ ապրում, տղես ու աղջիկս ամուսնացած են ու ունեն իրանց ընտանիքները։ Թոշակս շատ քիչ ա ու ես հազիվ եմ ծայրը ծայրին հասցնում: Երեխեքս ինձ չեն օգնում, չեն էլ հիշում իմ մասին: Ամեն տարի հանգստանում են արտասահմանում, այն էլ ոչ թե Եգիպտոսում, այլ թանկարժեք հանգստավայրերում։ Մի անգամ հի վան դանոց ընկա, բայց նրանցից ոչ մեկը չցանկացավ հոգ տանել իմ մասին: Ես չէի պատկերացնում, որ իմ երեխաներն այդքան անտարբեր կգտվեն իմ նկատմամբ:
Ես զանգեցի ու ակնարկեցի, որ պեքտք է դե ղերը գնեն, տղես ձեւացրեց թե չի հասկանում ակնարկը, իսկ աղջիկս էլ սր տնե ղեց, թե ինչի իմ թոշակից չեմ առնում: Երկուսն էլ թանկ մեքենաներ ունեն: Փաստորեն փող ունեն մեքենաները վերանորոգելու և լիցքավորելու համար, բայց ինձ չեն օգնում։ Եվ ես իմ ամբողջ կյանքը նվիրեցի նրանց, իսկ հիմա սենց պատասխան եմ ստանում: Հիշում եմ, թե ինչպես էինք ես ու քույրս օգնում մեր ծնողներին, քանի որ երախտապարտ էինք ու շնորհակալություն էինք հայտնում ամեն ինչի համար։
Երբեք դատարկաձեռն չէինք այցելում մեր ծնողներին: Հավանաբար, ես ճիշտ չեմ դաստիարակել իմ երեխաներին: Ես արդեն մտածում էի, որ եթե երեխաներս ինձ տանեն իրենց մոտ, ես բնակարանս վարձով կտամ ու գումարն իրենց կտամ: Բայց ես վա խենում եմ սա առաջարկել: Հիմա հասկանում եմ, որ նրանց պետք չեմ, ու չեմ զարմանա, որ մի օր ծերանոցում հայտնվեմ:Դուք օգնու՞մ եք ձեր ծնողներին: