Ամուսնուս մա հից մեկ տարի հետո մերոնք որոշեցին ինձ նորից ամուսնացնել, իբր կյանքը շարունակվում ա, սաղին ընենց եմ շշպռել, հիմա վա խենում են հետս խոսան

Մենք ամուսնացանք 4 տարի առաջ: Իրար շատ էինք սիրում, մեր նման իրար սիրող զույգ շատ քիչ կա: Երեխա չհասցրեցինք ունենանք: Մի տարի առաջ ամուսինս մա հա ցավ, ավտովթ արի զո հ դարձավ: Ես դեռ շո կի մեջ եմ, չեմ հավատում, որ իմ սիր ելին էլ չկա: Ամեն տեղ, ամեն անկյունում իրան եմ փնտրում, բայց չկա: Համարյա ամեն գիշեր երազումս ամոուսնուս եմ տեսնում, գրկում եմ ու չեմ ուզում բաց թողնեմ: Բառերով չեմ կարող բացատրեմ, թե ինչ ցա վ եմ զգում:

Մի քանի օր առաջ մամաս ու պապաս եկել էին մեր տուն: Խոսք բացեցին նորից ամուսնանալու մասին, մամաս շատ անտարբեր ասեց. Ինչ արած. եղածն եղել ա, բան չես կարա փոխես, կյանքը շարունակվում ա, պիտի մտածես նորից կյանքդ դասավորելու մասին:Մի հատ լավ տղա կա, ինքը ուզում ա քեզ տեսնի: Ես ականջներիս չէի հավատում: Ամուսնուս նկարը բերեցի դրեցի իրանց առաջ ու ասեցի,

որ մինչև կյանքիս վերջ հավատարիմ եմ մնալու իմ ամուսնուն: Այլևս իմ ներկայությամբ նման թեմա չշոշափեք: Ես լսել չեմ ուզում: Ինձ համար ուրիշ տղամարդ գոյություն չունի: Եթե պապայի հետ դժ բախտ դեպք լիներ, դու մի տարի հետո կամուսնանայի՞ր: Պապաս տեղից վեր կացավ, ճակատս պաչեց ու ասեց. Ապրես աղջիկ ջան, դու հավատարիմ ես եկեղեցում տված քո խոստմանը: