Ինչ կլինի խնդրում եմ, տղես, գոնե ծնունդիս օրը ինձ տուն տար, ձեզ նեղություն չեմ տա, կարոտել եմ տան պատերին

Ամիսներ առաջ տղեն ու հարսը խա բելով մանկատուն բերեցին ծեր հորը: Ամեն օր կինը գանգատվում էր, որ ծերունին իրեն շատ վատ է պահում, նեղացնում է իրեն ու թոռներին: Որդին երկար մտածեց ու ելքը գտավ: Կնոջ հետ որոշեցին ծերունուն ծերանոց տանել: Նրան խաբելով տանից դուրս հանեցին, իբր գնում են գյուղ բարեկամներին հյուր: Երբ տեղ հասան, որդին ծերունուն օգնեց դուրս գալ մեքեայից: Ծեր տղամարդը զարմացած նայեց շուրջը:

Հարսը սկսեց համոզել, որ այդտեղ նրա համար շատ լավ կլինի, հասակակիցների հետ օրը ավելի հետաքրքիր կանցնի: Այդ օրվանից ամիսներ են անցել: Որդին ընդամենը 5 անգամ է այցի եկել հորը: Ծերունին շատ էր կարոտում իր տունը: Ծերանոցում նա այդպես էլ չհարմարվեց: Մոտենում էր նրա ծննդյան օրը: Հայրը զանգեց որդուն և խնդրեց իրեն գոնե մեկ օրով տուն տանել: Նա միշտ իր ծննդյան օրը նշել է տանը ընտանիքի հետ միասին:

Այս անգամ էլ շատ էր ուզում տանը լինել այդ օրը, նստել կնոջ նկարի կողքին ու վերհիշել իրենց անցած օրերը: Որդին խոստացավ, որ կգա, բայց մոռացավ, ընկերների հետ գնաց գարեջուր խմելու: Միայն կեսգիշերին մոտ հիշեց, որ հորը պետք է տուն բերեր: Առավոտյան ծերանոցից զանգ ստացավ: Հայրը հրաժեշտ էր տվել երկրային կյանքին: Գլուխն առավ ձեռքերի մեջ ու սկսեց հե կեկալ: