Մեր դասարանի ծույլիկ Գևորը, որ երկուսին գումարած երկուս չգիտեր, ասում էր, որ մեծանամ, պատգամավոր եմ դառնալու, չեք հավատա, բայց դառել ա

Ճիշտ են ասում, որ երբեք չգիտես կյանքը ինչ անակնկալներ ա պատրաստել քո համար: Մեր դասարանը դպրոցի ամենաուժեղ դասարաններից էր: Բոլորս լավ էինք սովորում, բացի Գևորից: Մենք բոլորս օլիմպիադաների, մրցույթների էինք մասնակցում, իսկ Գևորը կատակով ասում էր. Դուք սաղդ գիտնական եք դառնալու, իսկ ես՝ պատգամավոր: Գևորը շատ լավ մարդ էր, օգնության էր հասնում բոլորին, կարճ ասած, Գևորը մեր դասարանի ուրախ հոգին էր: Երբեք ոչ մեկին չէր վի րա վորում, չէր նե ղաց նում: Մենակ մաթեմի դասատուն իրան չէր սիրում ու ասում էր.

Դու երկուսին գումարած երկուս չգիտես, դու մարդ չես դառնա: Մի օր էլ դասարանում բոլորի ներկայությամբ Գևորը ընկեր Ղուկասյանին՝ մաթեմի դասատուին ասեց. Ես պատգամավոր եմ դառնալու, լավ հիշեք էս օրը: Ընկեր Ղուկասյանը արհամարհական ծիծաղաց ու ասեց. Ծոծրակդ կտեսնես, պատգամավորի աթոռը չես տեսնի, քո նման անգրագետները, որ պատգամավոր դառնան մեր երկիրը կկո րծա նվի: Անցել են տարիներ: Չեք հավատա, բայց Գևորը պատգամավոր ա դառել: Ինձ հետաքրքիր ա ընկեր Ղուկասյանը գիտի՞: Մի բան էլ, ես անունը փոխած եմ գրել հասկանալի պատճառներով: