Ռուսական շոուբիզնեսում ամենահայտնի մեր հայրենակիցներից մեկը՝ Գարիկ Մարտիրոսյանը, շուտով նոր ռեփ կներկայացնի՝ հայերենով։ Յութուբյան իր ալիքում տեղադրված
կարճ հոլովակներում Գարիկը նշել է նոր ստեղծագործության անունը, ինչպես նաեւ՝ կիսվել աշխատանքային գործընթացից․ այն կոչվում է «Ոսկե ձկնիկ»։
Հումորիստի նոր ստեղծագործության յութուբյան պրոմո-արշավին միացել են նաեւ նրա գործընկերները՝ Միշա Գուլուստյանն ու Գարիկ Խառլամովը։
Անցած ամիս Գարիկը ներկայացրել էր եւս մեկ ռեփ ստեղծագործություն՝ «Սուսո WTF», որը հանրահայտ մեր հայրենակցի հետ հեղինակել են Վարդան Զադոյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Նարեկ Հովսեփյանը, Սարգիս Մնոյանը, իսկ երաժշտությունը Գարիկ Մարտիրոսյանը գրել է Արման Փիլոյանի հետ։
Այն, ինչ իր կատարմամբ պատմում է Մարտիրոսյանը, էկրանին պատկերվում է գրաֆիկական լուծումներով։ Տեսահոլովակի այսպիսի հետաքրքիր մոտեցումը «Շարմ» հոլդինգինն է։