Կիսուրն ում շունն ա, որ մի հատ էլ նվեր առնեմ, շատ գոհ եմ, որ ծնվելա , մի հատ էլ նվեր առնեմ

Աշխատանքից դուրս էկա ու ուզում էի շուտ տուն հասնել: Հարսս ու թոռնիկներս պիտի հյուր գային: Ուզում էի գնալ ու համով բաներ պատրաստել: Բայց մինչև տուն հասնելը, դեռ պիօտի շուկա ու խանութ մտնեի, հարսիս սիրած խմորեղենից վերցնեի: Երթուղայինը կանգնեց, նստեցի: Հետևի նստարանին մի երիտասարդ կին էր նստած հեռախոսով խոսում էր: Ես ուրիշների խոսակցությանը ականջ դնել չեմ սիրում, բայց դե փոքրիկ տարածքում, ակամայից լսում ես:

Խոսում էր ընկերուհու հետ ու բամբասում էր սկեսուրից ու սկեսրայրից. Տանել չեմ կարողանում էդ էրկուսին, զզվում եմ դրանցից, ձեռքս ճար լիներ կուղարկեի ծերանոց, բայց դե մարդս չի համաձայնվի: Հիմա էլ դրա ծնունդնա, հեսա աղջիկը մարդու ու իրա լա կոտների հետ կգա, դրանց հավեսը չունեմ: Լսում էի ու մարմնովս դող էր անցնում: Փաստորեն այսպիսի հարսներ էլ կան:

Հավանաբար հեռախոսի մյուս կողմում ընկերուհին հարցրեց, թե ինչ պիտի նվիրի: Ու հետևի նստած կինը ասաց. Կիսուրն ում շունն ա, որ մի հատ էլ նվեր առնեմ, շատ գոհ եմ, որ ծնվելա , մի հատ էլ նվեր առնեմ: Ոչ մի բան էլ չեմ առնելու: Մի հատ սալաթ կսարքեմ, էդ կլինի իրան նվեր: Չեք պատկերացնում ինչ կատարվեց հետս, վարորդին խնդրեցի կանգնեցնել մոտակա կանգառում ու իջա: Հազիվ ինձ զսպեցի, որ չանպատվեմ այդ անպա տկառին: