Իրականացվելու է արցախցիների կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր: ԱՀ աշխատանքի և սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է. «Սիրելի՛ արցախցիներ Պատ երազմից հետո Արցախում առկա սոցիալական, առողջապահական, կրթական կարիքներն առավել ստույգ գնահատելու, առարկայական խն դիրները վեր հանելու և դրանց լուծմանը միտված նպատակային քայլեր ձեռնարկելու նպատակով նախաձեռնել ենք իրականացնել կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր,
որի շրջանակներում մեր հարցազրուցավարները կայցելեն ձեր բնակարաններ՝ իրականացնելով համապատասխան հարցումներ և յուրաքանչյուրից տեղեկանալով այն խն դիրների մասին, որոնց լուծումն առաջնահերթ է տվյալ անհատի ընտանիքում: Մեր աշխատակիցները կունենան անվանաքարտեր, որոնց վրա գրված կլինեն վերջիններիս տվյալներն ու հետադարձ կապի միջոցը՝ հնարավորություն տալով հավաստիանալու, որ մասնակցում եք մեր կողմից իրականացվող ծրագրին:
Հարցումը կիրականացվի Արցախի բոլոր բնակավայրերի բնակիչների շրջանում՝ թույլ տալով երևան հանելու նաև այն խն դիրները, որոնք պայմանավորված են նաև կեցության համապատասխան վայրի առանձնահատկություններով: Տեղեկացնում ենք նաև, որ ձեր անձնական տվյալները կմնան գաղտնի, իսկ այն խն դիրները, որոնք կբացահայտվեն հարցման արդյունքում, կօգնեն առաջիկայում մշակել Արցախի ազգաբնակչության սոցիալական հիմնախն դիրների լուծմանը միտված կոնկրետ ծրագրեր:
Ակնկալում ենք յուրաքանչյուրիդ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով կյանքի կոչելու Արցախն ու արցախցիներին սոցիալապես անխոցելի դարձնելու հերթական ծրագիրը»: