Շամպինյոններով ժուլյենի լավագույն բաղադրատոմսը:
Բաղադրությունը
-500-ից 600 գրամ շամպինյոն
-3 գլուխ սոխ
-150 գրամ ջուր
-2 – 3 ճաշի գդալ ձիթապտղի (արեւածաղկի) յուղ
-500 մլ թթվասեր
-100 գրամ պինդ պանիր
-աղ, պղպեղ `ճաշակի
Պատրաստման եղանակը
Լվացեք սնկերը, չորացրեք թղթի սրբիչով, պոկեք ոտիկները, դրանք պետք չեն: Սունկը կտրատեք բարակ շերտերով, սոխը՝ փոքր խորանարդիկներով, իսկ պանիրը քերեք:
Տապակեք սոխի մեջ, մինչեւ ոսկեգույն դառնա, ապա ավելացրեք սունկը: Եթե զգաք, որ կարիք կա, ավելացրեք ձիթապտղի կամ արեւածաղկի յուղ: Երբ սունկը լավ տապակված է, ավելացրեք 2 ճաշի գդալ ալյուր եւ լավ խառնեք:
Տապակել սունկն ալյուրով ընդամենը մի քանի րոպե եւ լցնել թթվասերը: Եթե սոուսը թանձր է, ավելացրեք մի փոքր կաթ, որովհետև մեզ հարկավոր է ստանալ ջրիկ թթվասերի թանձրություն: Պատրաստի սոուսը լցրեք հրակայուն ամանների մեջ, վրան լցրեք քերած պանիր և 5 րոպեով դրեք ջեռոցը, որը նախապես տաքացրել եք մինչեւ 250°C: Թողեք մինչեւ ոսկեգույն կեղև ստացվի: