Բարև ձեզ ես Սվետլաննան եմ 58 տարեկան աշխատում եմ Աբովյանի դպրոցներից մեկում որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի։ Արդեն 34 տարի ա ինչ աշխատում եմ ու ունեցել եմ 5 դասղեկական դասարան։ Ես միշտ բնավորությամբ եղել եմ շատ ակտիվ ու ընկերական մարդ նույնիսկ աշակերտներիս հետ։ Իմ բնավորությունը իմ աշխատանքում միշտ շատ օգուտներ են տվել։ Ամեն տարի տեսնում եմ իմ կրթած երեխաներին ովքեր ավարտելով դպրոցը շատերը ընդունվում են համալսարաններ և կան շատերը ովքեր ամուսնանում են…..
Միշտ ամուսնացողներին բարի նախանձով եմ նայել, քանի որ ես էլ լինելով 58 տարեկան ունեմ 2 երեխա մի տղա ու աղջիկ։ Աղջիկս 33 տարեկան է ունի 4 տղա իմ ուրախություններ են։ Ասեմ որ ամուսինս զոհվել է Արցախյան առաջին կռվի ժամանակ։ Տ/ղաս Գևորգը 35 տարեկան է ցավոք չի ամուսնացել մինև հիմա։ Տղաս պատկանում է այն մարդկանց տեսակին ում համար «լավ աղջիկ» չկա։ Վերջերս համացանցում տեսա նախկին դասղեկական դասարանիցս մի տղայի անունը Հայկ էր ավարտել են մոտ 5 6 տարի առաջ ով լուսանկր էր հրապարակել որ ծնվել է իր 3րդ երեխան շատ գեղեցիկ աղջիկ էր։
Շատ էի նեղսրտել որովհետև միշտ նման իրավիժակներում Գևորգիս եմ հիշում։ Մի քանի ամիս առաջ որոշեցի որ ես պետք է աղջիկ գտնեմ ում ամուսնացնեմ հետ սաղ ընկերուհիներիս ծանոթներիս հարց ու փորձ էի անում։ Երևի մոտ 3 4 աղջկա եմ գտել ում անուն ա կպցրել ու չի ուզել։ Մի ամիս առաջ էլ Աղջկաս նախկին կուրսեցուն բերեցի ծանոթացրեցի։ 32 տարեկան էր միանգամից հասկացա որ առաջի հայացքից Տղուս դուրը էկելա։ Շատ էի ուրախացել աշխարհով մեկ եղած ապրում էի մոտ մեկ ամիս հանդիպում էին։Բայց էրեգ էկավ Գևորը ու ասեց որ բաժանվել են ասացի խի ասեց պատճառներ կան։ Շատ բարկացա որովհետև դա իմ վերջի հույսն էր որ նա կամուսնսնանա։
Հարցրեցի ինչ պատճառ ասեց առաջին շատ մեծա ես ուզում եմ 22 23 տարեկան աղջկա հետ ամուսնանամ։ Որ չասեց արունը տվեց գլխիս։ Հետո էլ ասեց որ 6 տարի առաջ աղջիկը ընկերա ունեցել ու էդ տղեն աղջկան դավաճանելա դրա համար էլ բաժանվել են։ Ասեցի հա հետո ասեց դե մամա ջան ես ուզում եմ իմ կողքի աղջիկը փոքր լինի ու ինչ որ տղու հետ շբված չլինի։ Էդ ժամանակ վապշե գժվեցի ասեցի թքեմ երեսիդ ում եմ մեծացրել քո մասին չես մտածում գոնե իմ մասին մտածի ծնված օրիցդ մեկակով եմ մեծացրել քեզ։ ԼԱցելով գնացի խոհանոց։ Ու ասեցի մինչը մի աղջկա հետ չամուսնանա թող չհիշի որ մայր ունի։