Էս տղես շատ տափակ ու անխելք դուրս եկավ։ Ես սենց երեխա չէի դաստիարակել էլի։ Բանակից եկավ, ամեն ինչ լավ էր, գործ գտավ իրան, սովորում էր։ Մեկել զգում էի, որ աղջիկ կա կյանքում էլի։ Դե շատ էի ուրախացել բնականաբար, որ երեխուս կյանքում ինչ-որ մեկը կա։
Բայց, որ էդ լրբի նկարը ցույց տվեց, ես հասկացա որ կրակն եմ ընգել։ Կռվով դավով որոշեցինք գնանք դրանց տուն։ Գնացինք ու հենց առաջին րոպեից էլ չէի ուզում դրանց հետ կապ ունենայի։ Նստեցին մի բաժակ կոֆե խմելու, մեկել էդ փչացածի մերն ասումա՝ դուք հլը շատ ջանքեր պիտի գործադրեք, որ իմ աղջկան ձեզ տամ։
Ներվերս խախտեց իրար, թե ասա դու քո սաղ կյանքում ինչի՞ ես հասել ընդհանրապես, որ հիմա ինձ տենց բան ես ասում։ Նա պիտի 7 եկեղեցի մոմ վառեր, որ իմ տղեն իրա աղջկա վրա նայելա։