Երեկ կիսուրիս տեղերն էի փոխում, ասի քանի օրը տաքա լվացք անեմ, տունն էլ մի քիչ մաքրեմ։ Հիմի իմ համար նոր ծրար եմ քաշում վերմակի վրա, մեկ էլ զգացի, որ դոշակի տակից մի բան ծակումա։ Ասի այ մարդ էս ինչա, բա կիսուրս ոնցա էսքան ժամանակ ստեղ քնում։ Դոշակը հանի վերև, հիմի ընենց բան եմ տեսե, որ շվարե մնացել եմ։ Ասենք կիսուրիս մատանիների հավաքածուն էր։a
Էն էլ ինչ մատանիներ, սաղ ոսկուց էին ու մեկը մեկից սիրուն։ Ոնց էր հնություն լիներ, երևի կիսուրիս կիսուրիննա եղե։ Հիմի ուզում էի մի երկու հատ ջեբս քցեյի, էն էլ տենամ բացին։ Մարդս էր, իրա մայկի տեղն էր հարցնում, էն էլ տեսավ, թե ինչով եմ զբաղված մոռացավ ամեն ինչի մասին ու եկել հետս էտ մատնիներն էր ուսումնասիրում։ Բայց ըտենց էլ չթողեց, որ գոնե մի հատ վերցնեմ։
Ասումա որ քեզ խելոք պահես ու մորս աչքից էլ չընկնես, վաղ թե ուշ էտ սաղ մեկա քեզա տալու, ընենց որ մի քիչ համբերություն ունեցի, թե չէ վերջը ըննեց ես անելու քո հետ աչքով աչք չունենա, հանի ուրիշներին բաժանի էս հարստությունը։ Որ մտածում եմ շատ էլ ճիշտա ասում, ընենց որ սրանից հետո սկսվումա կիսուրի աչքը մտնելու օպերացինա։ Ընենց եմ անելու, որ ինձնից բացի էլ ոչ մեկի բանի տեղ չդնի։