Ինքնաթիռում բորդ ուղեկցորդուհին ուղևորներից մեկին խնդրեց կանգնել։ Աղջիկը զարմացած էր, բայց նա կատարեց այն, ինչ իրենից պահանջեց բորդ ուղեկցորդուհին։ Ինքնաթիռում բոլորը սպասում էին, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում։ Պարզվեց, որ աղջկա ընկերը որոշել էր նրան ամուսնության առաջարկություն անել։
Բարձրախոսով ամբողջ ինքնաթիռով լսվում էր տղայի սիրո խոստովանությունը աղջկան, և թե ինչքան է աղջիկը փոխել տղայի կյանքը դեպի լավը՝ իրենց ծանոթության օրվանից սկսած։