Երեկ իրիկուն ինչ ասես հետս եղավ։ Տան մաքրությունից, հաց սարքելուց պրծել էի, ասի մի քիչ նստեմ հանգստանամ։ Հիմի մարդուս հետ կինո եմ նայում, մեկ էլ հեռախոսիս զանգե եկավ։ Սկզբում չէի ուզում վերցնեյի, քանի որ անծանոթ համար էր, իսկ հետո ասի կարողա կարևոր բան ա։ Վերջը հիմի իմ անունն ա տալիս զանգողը, ես էլ ուզում եմ հասկանամ թե ով ա։ա
Դու մի ասա ընկերուհիս գնացելա մի հատ տղու հետ ման գալու, արդյունքում էտ տղեն իրան խաբել ա, հեռախոս, սունկա սաղ մոտից տարել, իրան էլ թողել ա չոլերը։ Լավ ա էտ աղջիկը ֆայմել ա գնացել ա մինչև մի հատ խանութ ա գտել ու զանգել ա ինձ։ Ասում ա իմ համար մի հատ տաքսի պատվիրի թո գա ինձ ստեյից տանիԼ Ես էլ հասցեն եմ ճշտում ու էտ պահին թարսի նման մատս կպավ բարձրախոսը միացավ։
Էտ աղջիկն էլ ինչ ասի լավ ա, ասում ա էն մարզում եմ, ուր երկու օր առաջ դու ու Աշոտն էիք գնացե ձեր ծանոթության մի տարին նշելու։ Աշոտն էլ հո մարդս չի, սիրաեկանս ա։ Ֆռամ տենամ մարդս հարցական հայացքով ինձ ա նայում։ Հիմա ինչպես ենթադրում եք, ես հորս տունն եմ։ Ընկերուհուս պատճառով այ ըսենց կրակը ընկա։ Չգիտեմ էլ գլխիս հետո ինչ ա գալու։