Չէի հավատում սենց բաների, բայց պարզվեց ճիշտա: Էսքան տարի պսակված եմ, բայց չէի մտածում, որ կինս ինձ դավաճանումա: Մի անգամ մի հոդված տեսա, գրածա եթե ձեր կինը էս բաները անումա, ուրեմն ձեզ դավաճանումա: Սկզբից ուշադրություն չդարձրի, բայց հետո ասի լավ է, ձև համար մի հատ կարդամ, տեսնեմ: Գրած էր, որ ձեր կինը ձեզ դավաճանումա՝
Եթե սկսելա ինչ որ ավելի շատ ուշադրություն դարձնել արտաքինին, ասենք առաջ շատ չէր շպարվում, հիմա ժամերով հայելու առաջա,
Եթե խառնվումա, երբ որ հարցնում եք, թե որտեղ էր, կամ սառնա պատասխանում, կամ անկապ օդից մի բանա հորինում,
Եթե նյարդայինա դառել, նկատում եք, որ ազդում եք իրա վրա, ջերմություն չկա,
Եթե անընդհատ աշխատումա, կամ էլ ձևա տալիս, թե աշխատումա,
Եթե հեռվացելա իրա ընտանիքից, երեխաներից,
Եթե ինչ որ նոր մարդիկ, նոր ընկերներ են հայտնվել իրա շրջապատում,
Եթե սկսելա ինչ որ բաներ թաքցնել, շատ չկիսվել ձեզ հետ,
Եվ իհարկե ամենատարածվածը, եթե իրանից ուրիշի դուխու հոտա գալիս…
Էս վերջինի պահը, դուխու հոտը, շուտվանից էի նկատել, բայց որ հարցնում էի, ասում էր դե չգիտես, ես տղայի դուխի եմ սիրում, մտնում եմ մի խանութ, փչում դուրս գալիս: Ես էլ միամիտի նման հավատում էի:
Հետո տանը տենց չէր խոսում հետս, որ խոսացնում էի, ակնհայտ ցույց էր տալիս, որ չի ուզում հետս խոսա, կամ էլ որ առավոտ դուրս գալիս ասում էր գնում եմ մորս տուն, երկու ժամ հետո զանգում էի, ասում էր ընկերուհիներիս հետ կաֆեում եմ, ասում եմ բա մորդ տունը չե՞ս, խառնվում էր: Մի խոսքով հենց տենց իմացա, որ ինձ դավաճանումա ու դրան տնից հանեցի: Էլ ոչ էլ լսեցի ինչա ասում, թող իմանա որը որից հետոա, իմանա ում գլխինա պոզեր աճեցնում, ես դրա: