Տեգրս զանգեց, թե հասեք մաման լավ չի, եկեք գոնե վերջին շնչին հասեք, բայց․․․Ինչպես հետո պարզվեց, սկեսուրիս դերասանական տաղանդը ոչ ոք չունի

Տեգրս զանգեց, թե հասեք մաման լավ չի, եկեք գոնե վերջին շնչին հասեք,բայց․․․Ինչպես հետո պարզվեց, սկեսուրիս դերասանական տաղանդը ոչ ոք չունի։Հազիվ մի անգամ ամուսնուս համոզել էի, որ գնանք ծով՝ հանգստանալու։ Ամուսինս էլ դե ինքն էլ էր հոգնած, համաձայնել էր։

Քանի որ մեծ հնարավորություններ չունեինք, որոշեցինք մեքենայով գնալ ծով։ Քոբուլեթիի ճանապարհին էինք, ուրախ- զվարթ գն ում էինք։ Դե, ուրախանալու շատ բան կար, տասնյակ տարիների մեջ հազիվ երկրից դուրս էինք գալիս։Մի խոսքով՝ ուրախ- զվարթ անցել էինք սահմանն ու շարունակում էինք, մոտենում էինք ծովին։

Մեկ էլ տեգրս զանգեց։ Լացակումած ասում էր՝ մաման լավ չի, եկեք։ Ամուսինս ասում էր՝ ի՞նչ ա պատահել, ոչինչ չէր պատասխա նում, միայն ասում էր՝ արագ եկեք, վերջին շնչին հասեք։Ճարահատյալ խեղճ մարդս հետ քշեց- էկանք։

Մտանք տուն, տեսանք սկեսուրս գլուխը կապած- պառկած քնած ա։ Հարցրինք՝ ի՞նչ խնդիր կա, տեգրս ասում ա՝ ճնշումն էր մի քիչ բարձրացել։Վայ, էդ ոնց ես կատաղեցի, քիչ էր մնում խեղդեի դրան։ Չեն թողում մի բան վայելենք, սենց բան ո՞վ ա տեսել։