Այս բույսն Աստված է ուղարկել… չեք էլ պատկերացնում, թե այն որքան շատ օգտակար հատկություններ ունի, և ամենահասանելի կանաչին է

Գոյություն ունի ռեհանի 6 տեսակ, բոլորն էլ օժտված են սպեցիֆիկ հաճելի բույրով: Ռեհանն ունի հզոր հակաօքսիդանտ հատկություններ:

Բետա-կարոտինը այն հակաօքսիդանտներից մեկն է, որն օրգանիզմում վերածվում է վիտամին А-ի: Այն կանխարգելում է խոլեստերինի օքսիդացումը և պաշտպանում է սիրտն ու արյունատար անոթները:

Ռեհանը կանխարգելում է ռևմատոիդ արթրիտը, ասթման, օստեոարթրիտը: Ռեհանը չափազանց օգտակար է մեր օրգանիզմի ու առողջության համար:

Բնական հակաբիոտիկ

Համաձայն գիտական հետազոտությունների արդյունքներին, ռեհանը լավացնում է իմունային համակարգը: Այն օժտված է հզոր հականեխիչ ու հակաբակտերիալ հատկություններով, և այդ կերպ բուժում է տարբեր բակտերիալ ինֆեկցիաներ:

Պաշտպանում է մեր սիրտն ու անոթները

Ռեհանը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին B6 և մագնիում: Մագնիումը կանխարգելում է սրտի պրիստուպները և ամրացնում սրտանոթային համակարգը:

Վիտամին B6-ը կանխարգելում է վնասակար տարրերի կուտակումը: Բացի այդ, այս բույսը նվազեցնում է առիթմիայի առաջացումը և ապահովում է մկանների թուլացում:

Ռեհանը խոհարարության մեջ

Ռեհանն անփոխարինելի համեմունք է աշխարհի տարբեր խոհանոցներում: Այն հիանալի համադրվում է բազմաթիվ ուտեստների հետ:

Այնուամենայնիվ, կարևոր է հիշել, որ ռեհանը պետք է ավելացնել ուտեստներին պատրաստման ամենավերջին փուլում, որպեսզի այն պահպանի համը: Խորհուրդ ենք տալիս օգտագործել թարմ ռեհան, որ բույրն ավելի ուժեղ լինի:

Ռեհանով թեյը չափազանց առողջարար ու համեղ է, իսկ պատրաստելը՝ պարզից էլ պարզ: Պարզապես ռեհանի մի քանի տերև կտրեք, տաք ջուր լցրեք և ծածկեք բաժակը: Թրմեք 8-10 րոպե, քամեք ու վայելեք:

Միշտ եղեք առողջ ու գեղեցիկ: