Մարդիկ հակված են ավելի շատ հոգ տանել իրենց ձեռքերի, քան ոտքերի մասին: Այնուամենայնիվ, ոտքերը նույնպես խնամքի կարիք ունեն: Ներկայումս առկա են ոտքերի խնամքի տարբեր միջոցներ: Գեղեցկության սրահները առաջարկում են ոտքերի խնամքի ծառայություններ։ Բայց պեդիկյուրը բավականին թանկ արժե և շատ ժամանակ է պահանջում: Երբեմն բավականին դժ վար
է լինում ժամանակ գտնել սրահ այցելելու համար։ Բայց մենք գիտենք, թե ինչպես կարող եք խնամել ձեր ոտքերը տանը: Մենք առաջարկում ենք ձեզ փորձված միջոց, որի օգնությամբ կունենաք խնամված ու գեղեցիկ ոտքեր: Միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը երկու բաղադրիչ: կաթ — 2-4 բաժակ սոդա — 3 ճ.գ. Պատրաստման եղանակը Վերցրեք 2-4
բաժակ տաք կաթ։ Լցրեք այն փոքրիկ տաշտակի մեջ և ավելացրեք 3 ճաշի գդալ սոդա։ Լավ խառնեք և ոտքերը դրեք լուծույթի մեջ 10-15 րոպե։ Այնուհետև լվացեք ոտքերը տաք ջրով։ Չորացրեք ձեր ոտքերը մաքուր սրբիչով և քսեք ոտքերի կրեմ: Օգտագործեք այս միջոցը շաբաթական երկու անգամ, և կարճ ժամանակում կունենաք հարթ, փափուկ և առ ողջ ոտքեր։