Տղես, որ իմացավ իտալացու հետ եմ ամուսնանում, ճղում էր իրան, հետո որ տեսավ հարուստ ա, քիչ ա մնում պապա ասի

Ես 37 տարեկան էի, որ մարդս թողեց ինձ ու գնաց: Մնացի երկու երեխեքի հետ: Ոչ աշխատանք ունեի, ոչ ապրուստի փող: Որոշեցի տղուս ու աղջկաս թողնեմ մորս մոտ ու գնամ արտասահման՝ աշխատելու: Ընկերուհիս Իտալիայում էր, գնացի իրա մոտ: Իտալերեն չգիտեի, շատ դժվար էր: Ընկերուհիս ինձ աշխատանքի դասավորեց: Սկսեցի լավ փող աշխատել: Տարեց կնոջ էի խնամում:

Էդ կնոջ ախպոր տղեն սիրավարվեց ինձ: Սկզբում չէի ուզում հետը շփվել, հետո ընկերուհիս ասեց, որ ես իրավունք ունեմ երջանիկ լինել, հատկապես, որ շատ անհաջող ամուսին եմ ունեցել: Սկսեցինք շփվել: Հրաշալի մարդա: Մի օր էլ ինձ առաջարկություն արեց: Ես որոշեցի տեղյակ պահեմ երեխեքիս: Աղջիկս նորմալ արձագանքեց, ասեց. Մամ ջան, եթե գտնում ես, որ դու իրա հետ երջանիկ ես, ես դեմ չեմ:

Բայց տղես սկսեց գոռգոռալ, անպատվեց ինձ, իբր իրան խայտ առակ եմ անում, ի՞նչ կասեն ընկերները: Ես չլսեցի տղուս ու ամուսնացա: պարզվեց շատ հարուստ ա: Տղուս ու աղջկաս կանչեց հյուր: Ճոխ ճոխ նվերներ արեց: Տղուս շատ թանկանոց ավտո նվիրեց: Տղես որ հասկացավ շատ հարուստա, սկսեց հետը լավանալ, հիմա քիչ ա մնում պապա ասի: Ուզում եմ հարցնեմ, բա ընկերներդ ի՞նչ կասեն: Բայց լռում եմ: