Ես արդեն 72 տարեկան եմ: 2 տարի առաջ թոշակի անցա: Ամուսինս վաղուց ա մա հա ցել: Շատ լավ ամուսին եմ ունեցել: Հոգատար ու լավ մարդ էր: Ինքը որ ողջ էր, ես ոչ մի պրոբլեմ չունեի: Աշխատում էինք ու մեր էրեխեքի համար ամեն ինչ անում էինք, որ ոչ մի բանի կարիք չունենան: Իրանից հետո ես մնացի մենակ: Աղջկաս ամուսնացնելուց ամուսնուս վիճակը միանգամաից վա տացավ ու մի ամիս էլ չձգեց:
Տղուս համար առանջին տուն էինք առել: Աղջիկս, որ ամուսնացավ, իրան էլ տուն նվիրեցինք: Մտածում էի, որ հետո էլ էրեխեքս տիրություն կանեն ինձ: Բայց սխալվում էի: Տարվա մեջ 4 — 5 անգամ են գալիս տեսակցության, էն էլ տոն օրերին, գիտեն, որ անպայման նվերներ կստանան: Ես ինքս էի գնում իրանց հյուր, բայց զգացի, որ իմ այցելությունները իրանց դուր չի գալիս:
Հենց մի բան էի խնդրում, պարզվում էր, որ շատ խիստ զբաղված են: Էս վերջերս ընկա աստիճանից: հարևանուհիս, որ չլիներ, չգիտեմ ինչ կլիներ ինձ հետ: Ինձ պետք է հի վանդանոց գնալ: Զանգեցի տղուս, ասեց տաքսի կանչի: Բայց չի հարցնում, տաքսիի համար փող ունե՞մ: Զանգեցի աղջկաս, ինքն էլ ասեց, որ զբաղված ա: Էրկու օր առաջ աղջկաս ու տղուս կանչեցի ու ասեցի, որ եթե ինձ չօգնեն,
ես կվերցնեմ իրանց բնակարանները ու կծախեմ, ես էլ կգնամ ծերանոց: Սկսեցին հիշացնել, թե ով ինչով ա օգնել: Տղես ասում ա, բա չես հիշում անցյալ տարի քո համար ալյուր բերեցի 2 կգ: Աղջիկս էլ մի կողմից ասում ա, մոռացե՞լ ես, որ մի տարի առաջ իմ համար շոր էի առել, վրաս մեծ էր, տվեցի քեզ: Հասկացա, որ իմ էրեխեքի վրա հույս չեմ կարա դնեմ: Պիտի տուն տեղ ծախեմ ու գնամ ծերանոց: