Ապրում ենք բնակելի շենքում: Երեխեքս ծնվել են այստեղ ու ամբողջ կյանքում ապրել այստեղ: Մեզ շատ հարազտ է այստեղ ամեն ինչ: Մեր հարևանների հետ էլ շատ ջերմ ու մտերիմ ենք, քանի որ 30 տարի է իրար ճանաչում ենք ու ինչ ասես չի անցել մեր գլխով այս ընթացքում:
Միայն թե հարսս չի համակերպվում իմ հարևանների հետ: Նրան դուրս չեն գալսի իմ հարևանները, որ ես երբեմն գնում եմ նրանց տուն, կամ նրանք են ինձ հյուր գալիս՝ սուրճ խմելու: Հարսս կարծում է, որ ինքն ինչ որ նբանով առավել է այդ մարդկանցից: Հարևանուհուս վերջերս կանչել էի սուրճի, հարսս եկավ տեսավ, սկսեց իրան իրան տրաք գալ ու խոսալ: Հետո էլ չդիմացավ ու ասեց.
— Մարդ ինչքան պարապ պիտի լինի, որ օրը հազար անգամ կոֆե խմի հարևանների հետ:
Հարևանուհիս էլ վեր կացավ, նեղացավ ու գնաց:
Ես դա չկարողացա տանեմ, գնացի ու հարսիս ասեցի.
— Աղջիկ ջան չափդ ճանաչի, սա իմ տունն ա, իմ հարևաններն են ու դու պարտավոր ես հարգես իմ հյուրերին: Եթե դուրս չի գալիս, հելի գնա քո համար տուն վարձի, էդ չորս պատի մեջ մենակդ ապրի: Ու այլևս նման անհարգալից վերաբերմունք չտեսնեմ իմ հյուրերի նկատմամբ, հակառակ դեպքում քեզ ուղղակի արժանի պատասխան կտամ հենց նրանց ներկայությամբ: