Ամուսնալուծվել եմ, բայց աղջկաս թողել եմ ամուսնուս մոտ, պատմեմ իմացեք ճշմարտությունը ինչու եմ նման քայլի գնացել ու դադարեք ինձ մեղադրել

Մի քանի տարի առաջ եմ ամուսնալուծվել, չէի կարողանում ամուսնուս հետ այլևս ընդհանուր լեզու գտնել։ Ամբողջ օրը վիճում էինք, երեխաս վախենում էր մեր կռիվներից։ Մի օր էլ ամուսինս ինձ տանից դուրս հանեց մեր կռվի ժամանակ ու մի քանի օր տուն չթողեց։ Էտ ընթացքում աղջկաս պահում էր իր մոտ ու ինձ վախացնում, որ էլ երբեք երեխուս չեմ տեսնի։ Հասկացա, որ շատ վտանգավորա դարձել ինքը, դրա համար որոշեցի, նորմալ մարդավարի բաժանվել։

Բաժանվելուց առաջ ինձ ասեց, եթե ուզում ես, որ գամ դատարան ու ասեմ, բաժանության պատճառը ես եմ, ուրեմն պետքա երեխես իմ մոտ մնա, հակառակ դեպքում ամեն բան էնպես կանեմ, որ երեխուդ էլ չես տեսնի։Էս վախի պատճառովա, որ աղջիկս հիմա իմ հետ չի ապրում։

Ես գիտեմ, որ ինքը աղջկաս շատ լավա պահում, բայց միևնույնն է, ես երազում եմ էն օրվա մասին, որ իմ աղջիկը իմ հետ լինի։ Երբ մեծանա, ես ամեն բան շատ մանրամասն պատմելու եմ իմ երեխուն ու էտ ժամանակ վստահ եմ էլ ինձ չի մեղադրի ոչ մի հարցում։