Զարմանում եմ, հիմիկվա աղջիկների դաստիրակության վրա: Երեկ աշխատանքից տուն եմ գնում: Մտա խանութ մի քիչ առևտուր արեցի ու ծանր տոպրակներով եկա կանգառ: Ավտոբուսը եկավ, բարձրացա: Նստելու տեղ չկա: Հենց դիմացս, մի ջահել աղջիկա նստած:
Պրտված, պռոշները իրանից մեծ, կարմիր քսած, ոնց որ կապիկի քա մակ (ներողություն արտահայտությանս համար), եղունգները իրա բոյին, նաուշնիկները ականջին դրած, ինքն էլ ապուշի հայացքով նայում ա: Տեսավ, որ ձեռքիս պայուսակները ծանր են, ես էլ իրա տատիկի տարիքին կլինեմ:
Բացարձակ տեղաշարժ չեղավ, որ տեղը զիջեր: Մեկ էլ հետևի կողմից մի տղա, ուսիս ձեռքով կպավ, ասում ա. Եկեք նստեք: Մի ուրիշ տղա էլ տոպրակները վերցերց ու օգնեց: Եկել եմ տուն, մտածում եմ, էդ աղջիկը տեսնես տանը դաստիարակություն ստացել ա: Ու ցա վա լին էն ա, որ տենցները շատ են: Դա վաղը մյուս օրը ո՞նց պիտի երեխա դաստիարակի: