Ես անկեղծ եմ ասում, մեկ-մեկ զարմանում եմ մարդկանց վրա: Հիմա ասեմ, ինչի մասին ա խոսքը: Հարևանիս աղջկան նշանել էին: Արդեն պատրաստվում էին հարսանիքին: Մենք հաճախ ենք իրար տուն գնում, միասին սուրճ ենք խմում: Խոսում ենք դեսից-դենից: Ես նկատել եմ, որ իրա աղջիկը տանը ոչինչ չի անում, երբեք չեմ տեսել փոշիները վերցնի, կամ փոշեկուլով մաքրի: Մի օր խոսքի մեջ ասեցի, աղջկադ մի քիչ գործ անել սովորացրու, գոնե տարրական բաները պիտի իմանա անել:
Հարևանիս դուր չեկավ, ասում ա. -Էդ էր պակաս, որ իմ աղջիկը կիսուրի տան փոշիները մաքրի, հո քո ծ չի, ես էսքան վախտ չեմ թողել, որ իմ տանը գործ անի: — Բա քո հարսը, ինչի՞ ա անում, էկած օրվանից փոշի էլ ա, մաքրում, աման էլ ա լվանում, հարդուկ էլ ա անում: — Իյաա, բա հո գլխիս թագուհի չեմ բերել, բա ինչ պիտի անի: Հասկացա, որ իմաստ չունի շարունակել: Սենց մոր աղջիկն ինչ պիտի լինի: