«Մի պահ օդափոխանակման անցքը օդը ներս քաշեց, հետո հասկացա, որ դա պայթյունի սկիզբն էր, միանգամից պայթեց ու մարդկանց շպրտեց տարբեր ուղղություններով». Ստեփանակերտի պայթյունի ականատես

«Ֆուտբոլի դաշտի չափ մեծ տարածք է եղել, որի ներքևի մաս աստիճաններ էին տանում․ մարդիկ հերթով իջնում էին ու տարաները լցնում։ Վերևում էլ մարդիկ հորից դույլով բենզին էին բարձրացնում, ինձ շատ պետք չէր, դրա համար վերևում էի հերթ բռնել, համ էլ չէի ուզում իջնել ու շնչել այդ ամենը։ Ով ծխում էր, տղաները միանգամից ուղարկում էին փշալարի … Read more

Հերթը Տավուշի և Արարատի մարզերինն է. Փաշինյանի նոր «նվերը» Ալիևին

Արցախյան 44-օրյա պարտերազմում կրած ծանր պարտությունը տարածաշրջանում փոխել է ուժերի հարաբերակցությունը։ Ադրբեջանը ոչ միայն բռնազավթել է Արցախին պատկանող տարածքները, այլև սկսել է Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային պահանջներ ներկայացնել։ Բոլորի համար էլ պարզ է, որ ստեղծված իրավիճակը արդյունք է Հայաստանի իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած ապիկար, անհաշվենկատ և արկածախնդիր քաղաքականության: Եվ կարծել, թե Արցախից ձեռքերը … Read more

Լևոնը պինդ տղա է, մեր ընտանիքն էլ գիտակից ու ուժեղ. Սիրուշո

Մի քանի օր է մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ ի պաշտպանություն Արցախի։ Հերթական ակցիաներից մեկի ընթացքում ոստիկանությունը բերման էր ենթարկել Լևոն Քոչարյանին և ինչպես երևում էր համացանցում տարածվող կադրերում նրան ծեծի են ենթարկել ոստիկանական մեքենայում, ինչի հետևանքով Լևոն Քոչարյանը գլխուղեղի ցնցում էր ստացել։ Սակայն միայն կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Լևոն Քոչարյանին … Read more

Շվեդիան 1,36 մլն դոլար կուղղի ԼՂ բնակչությանը մարդասիրական օգնության համար

Շվեդիան 15 մլն կրոն (1,36 մլն դոլար) է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության համար։ Այս մասին հայտնում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությունը (SIDA) X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): «Վերջին իրադարձություններից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում գնալով ավելի ու ավելի ճգնաժամային է դարձել, և մեծ թվով մարդիկ մարդասիրական օգնության կարիք … Read more

Ցավից ու անճարությունից սառել ու քարացել եմ… Արմինկա

Երգչուհի Արմինկան ինստագրամյան հարթակի սթորի բաժնում հրապարակում է կատարել, որին կից գրել է. -Ցավից ու անվճարությունից սառել ու քարացել եմ… Չգիտեմ` ինչ անել, ինչպես օգտակար լինել… Հիշեցնենք, որ երգչուհին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Որոշ օձեր մեր շարքերում են… Ու՞մ նկատի ունի Սուպեր Սաքոն

Ռեփեր Սուպեր Սաքոն, այս օրերին, երբ լարված իրավիճակ է Հայաստանում և Արցախում, խորհրդավոր հրապարակում է արել իր ինստագրամյան էջում: Ռեփերը սև լուսանկարի վրա անգլերեն խոսքեր է տարածել, որը թարգմանաբար հետևյալն է նշանակում. «Ոչ բոլոր օձերն են սողում, որոշները քայլում են մեր շարքերում»: Թե ում, կամ ինչը նկատի ունի Սուպեր Սաքոն, այս պահին դժվար է ասել:

Վերջին 4 տարիները չեն թողնում, որ ուրախանամ.Մենչի տարեդարձն է

Այսօր պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է: Պրոդյուսերը գրառում է կատարել իր էջում`գրելով հետևյալը. «Սեպտեմբերի 26-ին իմ ծննդյան օրն է, բայց վերջին 4 տարիները ինձ չեն թողնում, որ ես սեպտեմբերին ուրախանամ: 2020 պատերազմ 2021 Հայկոն 2022 պատերազմ 2023 գենոցիդ Իմ ծննդյան օրը Աստծուց խնդրում եմ հայերի կողքին լինի»:

100 միլիարդ դոլար կամ «Զանգեզուրի միջանցք»․ Ալիևը հնչեցրել է «խաղաղության գինը»

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանից պահանջել 100 միլիարդ դոլարի փոխհատուցում։ Թուրք-ադրբեջանական լրատվամիջոցների հավաստի աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկած խաղաղության պայմաններից մեկը 100 միլիարդ դոլարն է, որը 30-ամյա, այսպես կոչված, «օկուպացիայի» փոխհատուցումն է։

Երևանում անհնազանդության ակցիայի 66 մասնակից է բերման ենթարկվել

Երևանում անհնազանդության ակցիայի 66 մասնակից է բերման ենթարկվել ժամը 13:00-ի դրությամբ Երևանում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան: